Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանը Հայոց ցեղասպանության իրավական լուծում բարդ է համարում, բայց տեսնում է

Հրայր Թովմասյանը Հայոց ցեղասպանության իրավական լուծում բարդ է համարում, 
բայց տեսնում է

 ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Աշխարհն ուժեղների աշխարհ է, և այնպես չէ, որ աշխարհում արդարություն կարող ես փնտրել և գտնել: Արդարությանը հասնելու համար մենք պետք է ուժեղանանք և հզորանանք: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

«Ինձ համար ցեղասպանության ճանաչումը շատ ավելի հզոր հայրենիք ունենալն է: Այդ դեպքում աշխարհի բոլոր տերությունները մեզ հետ հաշվի կնստեն, այսինքն` մենք պետք է անենք այն ամենը, ինչ կախված է մեզնից»:- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, ասաց Թովմասյանը:

Նրա գնահատմամբ, Քեսաբում տեղի ունեցող դեպքերից հետո  սկսեցին հնչել կարծիքներ այն մասին, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը:

«Իսկ ես ցանկանում եմ հարց տալ` մենք հասկացե՞լ ենք, որ այդ վտանգը կա մեր քթի տակ, իսկ ի՞նչ պետք  է անեինք, որ Քեսաբ չլիներ: Այսօր ամեն ինչ պետք է անենք շատ ավելի հզոր երկիր ունենալու հաար: Քաղաքական բոլոր ամբիցիաները պետք է դնենք մի կողմ և հասկանանք, որ կա հայրենիք, որն ամեն ինչից վեր է»,- հաստատակամություն է հայտնել Արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Նա պատմել է, որ ինքը ցեղասպանություն ապրած մարդկանց ժառանգ է, և  իր պապերը եղել են Բիթլիսի նահանգի փոքրիկ գյուղերից:

«Իմ մյուս պապը, ով ապրել է Հայաստանում և ցեղասպանություն չի տեսել,  տանը մշտապես հրացան էր պահում, և երբ հարցնում էին, թե ինչո՞ւ,  ասում էր, որ երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել:  Այդ զգացողությունը, որ վտանգը միշտ կարող է լինել, յուրաքանչյուրի մետ պետք է լինի»,- նշեց Թովմասյանը:

«Արմենսպրես»-ի թղթակցի` միջազգային ճանաչման համար իրավական լուծման մասին հարցին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը կարճ պատասխանեց. «Բարդ է,  բայց տեսնում եմ»:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]