Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզկենտրոնում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

Գեղարքունիքի մարզկենտրոնում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին  Գեղարքունիքի  մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, մարզի ուժային կառույցների ղեկավարներն  ու աշխատակիցները, ինչպես նաեւ  անհատ քաղաքացիներ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին  Մեծ եղեռնի զոհերի   հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետեւ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում  տեղի ունեցավ մոմավառություն եւ մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ  անմեղ նահատակների:

Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով հանդիսատեսին ներկայացվեց Աղասի Այվազյանի «Աչքը  ծոծրակին»  ներկայացումը, որը մի պատմություն է եղեռն ու բռնագաղթ տեսած ընտանիքի մասին: Նույն օրը հիշատակի  եւ ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաեւ մարզի մնացած քաղաքային, մի շարք գյուղական համայնքներում, հանրակրթական դպրոցներում:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերի ընթացքում:


Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]