1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան զորք է մտցրել Սիրիա

Թուրքիան զորք է մտցրել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները ներխուժել են Սիրիայի տարածք պաշտպանելու Սուլեյման շահի դամբարանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: Ռազմական ստորաբաժանումների թվաքանակը չի հրապարկվում:

Սիրիայի տարածքում Սուլեյման շահի դամբարանը գտնվում է Թուրքիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա` Եփրատ գետի ափին, մոտ մեկ հեկտար մակերեսով տարածքի վրա:

Ներկայում այն գյուղը, որտեղ գտնվում է դամբարանը, անցել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպությանը կից «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման մարտիկների ձեռքը, որոնք կռվում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանելու Սիրիայում իրեն պատկանող տարածքը:

Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ 1921 թ. (այդ ժամանակ Սիրիան բռնազավթված էր Ֆրանսիայի կողմից) ստորագրված եւ հետագայում Լոզանում ընդունված պայմանագրի համաձայն` Օսմանյան կայսրության հիմնադիր Սուլեյման շահի` Սուլեյման առաջինի դամբարանի (1178-1227 թ.) գտնվելու վայրը համարվել է թուրքական հող: 1946 թ. անկախացումից հետո Սիրիան այդ տարածքը ճանաչել է որպես Թուրքիայի ինքնիշխան տարածք: Հետագայում տարածքը կառուցված ջրամբարի տակ մնալու պատճառով Սուլեյման շահի դամբարանը 1973 թ. տեղափոխվել է հյուսիս` թուրքական սահմանին մոտ: Այսօր դամբարանի տարածքը պահպանում են մոտ 30 թուրք զինվորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]