Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանությունը պարզաբանել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հրապարակումը

Ոստիկանությունը պարզաբանել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ապրիլի 24-ի համարում տեղ գտած հրապարակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

««Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ապրիլի 24-ի համարում, իրավաբան Ցոլակ Գրիգորյանի փոխանցումով, անհեթեթ լուր է հրապարակել, թե Պռոշյան-Երևան ճանապարհին բացվել է ոստիկանության պետին պատկանող գազալցակայան, և «մրցակից ԱԳԼՃԿ-ի գործին խփելու համար» նա փակել է տվել ՊՆ նախկին շենքի դիմաց գործող շրջադարձը:

Հայտարարում ենք, որ հիշյալ իրավաբանի լուրը ապատեղեկատվություն է. Ոստիկանության պետը գազալցակայան չունի: Ստախոսություն է նաև շրջադարձը փակելու մասին պնդումը. նախկին ՊՆ շենքի դիմաց շրջադարձը՝ համապատասխան ճանապարհային նշանի կահավորմամբ, գործել է 1992 թվականից և գործում է այսօր էլ:

Ի դեպ, մայրաքաղաքից դուրս ճանապարհային երթևեկության կազմակերպումն ու նշանների տեղադրումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավասության տակ է և Ճանապարհային ոստիկանության կողմից չի տնօրինվում:

Թերթին խորհուրդ ենք տալիս՝ ընթերցողին թյուրիմացության մեջ չգցելու համար մերժել հավատ չներշնչող անձանց ծառայությունները»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]