Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կամո Արեյանի համոզմամբ, հայ ժողովրդին անհնար է ոչնչացնել

Կամո Արեյանի համոզմամբ, հայ ժողովրդին անհնար է ոչնչացնել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լավագույն գրավականը և լավագույն հուշարձանը, որ կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայոց հզոր պետությունն է և մեր ժողովրդի ապրելու իրավունքը աշխարհի ազգերի մեջ և քարտեզի վրա: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

«Չմոռանանք, որ 20-րդ դարի սկզբին մեր ոխերիմ թշնամին ցանկանում էր մեզ վերացնել քարտեզի վրայից: Ի հեճուկս մեր թշնամու` այսօր կա Հայաստանի Հանրապետությունը, կա Հայաստան երկիրը, կա հայ ժողովուրդը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արեյանը:

Երևանի փոխքաղաքապետի համոզմամբ, հայ ժողովրդին անհնար է ոչնչացնել: Նրա խոսքով, մեր հզորության գրավականը մեր միասնության մեջ է:

«Աշխարհի ոչ մի քամի, ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի ուժ չի կարող ջնջել մեր հիշողությունը, հանել այդ կորստի ցավը»,-ասաց Արեյանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բացվել է 1967 թ. նոյեմբերի 29-ին. ավելի քան չորս տասնամյակ այն ընդունում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի համար այցելող հայերին ու օտարերկրացիներին: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք եւ բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն: Մինչեւ համալիրի հիմնական մաս հասնելը, այցելուներն անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են քաղաքների անուններ: 1996-ից Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության: Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV-ը, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն: 1988-1990թթ. Հայոց եղեռնի հուշահամալիրի հարեւանությամբ տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: Հայոց ցեղասպանության թանգարանում պահվում են պատմական արյունալի դեպքերի վավերագրերը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]