1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական թենիսի միջազգային հեղինակության աճի համար որոշ ժամանակ Է անհրաժեշտ. Կարամանուկյան

Հայկական թենիսի միջազգային հեղինակության աճի համար որոշ ժամանակ Է 
անհրաժեշտ. Կարամանուկյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում կմեկնարկի Դեւիսի գավաթի՝ տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրոպական 3-րդ խմբի մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի թիմը:

Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի հետ:

- Պարոն Կարամանուկյան, մեր թիմի ելույթից ինչ-որ առանձնակի սպասելիքներ կա՞ն:

-Ճիշտն ասած, առայժմ բարդ Է նման սպասելիքներից խոսելը: Մեր թենիսի միջազգային հեղինակության աճի համար որոշ ժամանակ Է անհրաժեշտ: Բայց որ մեր թիմը քիչ թե շատ ի վիճակի Է լավ ելույթ ունենալ, դա իսկապես ակնկալելի Է: Նշեմ նաեւ, որ եթե թիմի 3 անդամի՝ Միքայել Ավետիսյանի, Սեդրակ Խաչատրյանի, Աշոտ Գեւորգյանի մասնակցության հարցը պարզ Է, ապա Խաչիկ Խաչատրյանի դեպքում այն դեռ ստույգ չԷ:

-Դուք ասում եք, որ Հայաստանի թենիսի միջազգային հեղինակության աճի համար ժամանակ Է անհրաժեշտ: Իսկ ին՞չ Է դրա համար անում թենիսի ազգային ֆեդերացիան:

- Հայաստանի թենիսի ֆեդերացիան մշակել եւ իրականացնում Է կոնկրետ ծրագիր: Դրա հիմնաքարը կազմում են հետեւյալ կետերը.

1.Շեշտը դրվում Է մանկապատանեկան թենիսի զարգացման վրա,

2.Հայաստանի թենիսի ֆեդերացիան ակտիվորեն համագործակցում Է երկրի թենիսի բոլոր ակումբների հետ` համատեղ միջոցառումներ ձեռնարկելով,

 3.Թենիսի ազգային ֆեդերացիան ապահովում Է թենիսի մասայականությունը` ընդունակ մարզիկների փնտրելով նաեւ հանրակրթական դպրոցներում,

4.Հայաստանի թենիսի ֆեդերացիան ապահովում Է մեր թենիսիստների մասնակցությունը միջազգային մրցումներին, նախ եւ առաջ՝ Հայաստանում,ապահովելով նրանց պրոֆեսիոնալ աճը,

5.Թենիսի ազգային ֆեդերացիան համագործակցում Է թենիսի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների հետ,

6.Հայաստանի թենիսի ֆեդերացիան ապահովում Է երկրի թենիսի մարզիչների եւ մրցավարների վերաորակավորումը եւ պրոֆեսիոնալ կրթությունը:

Սա մեր աշխատանքային ծրագրի  միայն հիմնական թեզերն են:

-Իսկ ի՞նչ կոնկրետ արդյունքներ են դրանք տվել:

-Բերեմ մեկ օրինակ: Հունիսի 19-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը

Երեւանում կանցկացվեն 14-18 տարեկան թենիսիստների 7 միջազգային մրցաշարեր: Կարծում եմ, որ նման ինտենսիվությունը հայկական սպորտում բացառիկ երեւույթ Է: Կտրուկ աճել Է միջազգային, եվրոպական կարգի մրցումները, որոնց մասնակիցների թիվը: Ի դեպ, հայաստանյան մրցումներին մասնակցում են շատ ավելի մարզիկներ, քան հարեւան Վրաստանում: Իսկ որոշ ժամանակ առաջ պատկերը հակառակն Էր:

-Թենիսը թանկ մարզաձեւ Է, եւ որքանո՞վ Է հաջողվում այն զարգացնել մարզերում:

- Մենք սկսել ենք Շիրակի մարզից: Գյումրիում արդեն գործում են թենիսի խմբեր, եւ տեղի թենիսիստներն արդեն կարող են մարզվել իրենց քաղաքում` չժամանելով Երեւանում: Այս գործընթացը շարունակվելու Է:

-Ինչպիս՞ին են հայկական թենիսի հեռանկարները:

-Այս հարցին սպառիչ պատասխան կտա Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կոնֆերանսը: Այն նախատեսվում Է անցկացնել մայիսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]