1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բասքըն Օրանը սխալ է համարել Էրդողանի հայտարարության մեջ երկու կողմերի ցավերի միջև հավասարության նշան դնելը

Բասքըն Օրանը սխալ է համարել Էրդողանի հայտարարության մեջ երկու կողմերի 
ցավերի միջև հավասարության նշան դնելը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետն իր ուղերձում պետք է հավասարության նշան չդներ հայկական ու թուրքական կողմերի ցավերի միջև: Մեկնաբանելով Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը` նման հայտարարություն է արել հատնի թուրք պատմաբան Բասքըն Օրանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Օրանը նախ ընդգծել է, որ Էրդողանի հայտարարությունը «հայերի մեծ ցավի օրվանից մեկ օր առաջ» իր նախադեպը նախկինում չի ունեցել, սակայն նա հիմնականում խոսել է երեք բաներից. նա իր ուղերձում ասում է`«Օսմանյան քաղաքացին բոլորի նման ցավ է քաշել», «Թող գան համատեղ պատմական հանձնաժողով ստեղծենք», «Արխիվները բացել ենք, թող համենան»:

«Առաջին` չի կարելի ասել, որ «օսմանյան քաղաքացին բոլորի նման ցավ է քաշել», քանի որ Օսմանյան կայսրության քաղաքացիները պատերազմում սպանվեցին թշնամու, իսկ հայերը 1915 թվականին սեփական պետության կողմից: Այս տեսանկյունից նա և’ ասում է «չխառնենք ցավերը», և’ փորձում է հավասարեցնել դրանք. այս մոտեցումը ճիշտ չէ»,- նշել է թուրք պատմաբանը: Նա ոչ տեղին է համարել նաև Էրդողանի մյուս առաջարկը, որը վերաբերում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն: Ըստ Օրանի, հանձնաժողով ստեղծելով` թուրքական կողմը կրկին առաջ է քաշելու այն միտքը, թե պատերազմական իրավիճակում հայերն ու մուսուլմանները երկկողմ կոտորած են իրականացրել: «Արդյոք հնարավո՞ր է, որ մուսուլմանների օվկիանոսում գտնվող փոքրամասնությունը կռվի միջոցով սպանի մեծամասնությանը»,- հարցադրում է կատարել Օրանը: Նա ընդգծել է, որ թուրքական կողմի առաջ քաշած դրույթները պարզապես ծիծաղելի են, և համատեղ պատմաբանների հանաձնաժողով ստեղծելու փոխարեն շատ ավելի լավ կլինի, եթե Թուրքիան աշխատեցնի 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները:

«Խնդիրն այսպես կարող ենք բնութագրել: Պարոն վարչապետի արած այս` իր տեսակի մեջ առաջին հայտարարությունը դրական է, սակայն այս մարդկանց ցավն այնքան մեծ է, որ այդ խուսափողական նախադասություններով հնարավոր չէ ամոքել : Ես ասում եմ` «Այո, սակայն բավարար չէ»,- ավարտել է թուրք պատմաբանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]