Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ի և «Բավարիա»-ի հարաբերությունները հետզհետե լարվում են

«Բորուսիա»-ի և «Բավարիա»-ի հարաբերությունները հետզհետե լարվում են

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի փոխհարաբերությունները գնալով ավելի են լարվում:

«Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրված չէ բանակցություններով և այսուհետ ոչ մի հանդիպում չի լինելու ճաշի սեղանի շուրջ: Դա նշանակում է, որ խաղերից առաջ նախատեսված ընթրիքներ չեն լինելու «Բորուսիա»-ի ղեկավարության հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքն է մեջբերում Goal կայքը:

Բունդեսլիգայի հերթական տուրից առաջ, երբ «Բորուսիա»-ն պետք է հյուրընկալվեր «Բավարիա»-ին, դորտմունդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր «Բավարիա»-ի հյուրընկալությունից: Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բորուսիա»-ն կխաղա «Բավարիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]