Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի երիտասարդ ծանրորդները որոշեցին չեմպիոններին

Հայաստանի երիտասարդ ծանրորդները որոշեցին չեմպիոններին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի սպորտի պետական քոլեջի սրահում որոշվել են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները:   

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 56կգ քաշային կարգում լավագույնն Է դարձել Դավիթ Դավոյանը` ցույց տալով 220կգ արդյունք երկամարտում:  

62 կգ քաշայինների մրցապայքարում երկամարտի 255կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Գեւորգ Բաղդասարյանը:  

69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Վարդան Միլիտոսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն միայն լրացուցիչ չափանիշով: Նա ցույց տվեց 285կգ արդյունք  եւ իր մրցակցին շրջանցեց միայն ավելի թեթեւ անձնական քաշ ունենալու շնորհիվ:

77կգ քաշային կարգում հաղթեց Ռազմիկ Օլթեցյանը` երկամարտի 300կգ արդյունքով:  

85կգ քաշային կարգում հաղթեց Կարեն Պեպանյանը` երկամարտում բարձացնելով 287կգ:  

Առաջնության արդյունքներով, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը կձեւավորի մեր թիմի կազմը, որը կմասնակցի հունիսի 24-28-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]