Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար

Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության  նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը հրամանագիրն ստորագրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով: 

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԱՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ

 

Ծնվել է  01.01.1959թ. ՀՀ Ջերմուկ քաղաքում

 

1975թ.           

Ավարտել է Ջերմուկի N1 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով, ինչպես նաև Ջերմուկի երաժշտական դպրոցը – 1973թ.

1975 - 1980թթ.

Ընդունվել  և գերազանցության դիպլոմով  ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը /ԵրՊԻ/ "ճարտարապետություն" մասնագիտությամբ /Ուսանողական տարիներին համատեղությամբ աշխատանք ԵրՊԻ Գիտահետազոտական բաժանմունքում /ОНИР/ 1976-1979թթ./

1980 - 1983թթ.

ԵրՊԻ Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի /ԱՔՇ/ ճարտարապետության ամբիոնի  դասախոս

1983 - 1986թթ.

Մոսկվայի Բնակելի շենքերի կենտրոնական գիտանախագծային ինստիտուտի ստացիոնար ուսուցման ասպիրանտ /ЦНИИЭП жилища/

1987 - 1993թթ.

ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնի դասախոս, 1989 - ից` դոցենտի պաշտոնակատար

1991 - 1993թթ.

ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտանախագծային հարցերով

1992 - 1993թթ.

Վերապատրաստման կուրսեր "Հակասեյսմիկ ճարտարապետություն" մասնագիտությամբ /Ֆրանսիա, Մարսել/

1993 - 1999թթ.

ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկան

1996 - 1998թթ.

ՀՀ ճարտարապետների միության փոխնախագահ /հասարակական հիմունքներով/

1998 - 1999թթ.

ՀՀ վարչապետի խորհրդական` քաղաքաշինության հարցերով /համատեղությամբ/

1999 - 2004թթ.

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, քաղաքապետի տեղակալ

2004թ. առ այսօր

"Նարեկ Սարգսյան" ճարտարապետական արվեստանոցի ստեղծագործական ղեկավար /միաժամանակ Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի գլխավոր ճարտարապետ - 2004 - 2008թթ./

2008 - 2011թթ.

ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

2011 - 2013թթ.

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

2013թ.-ից

ՀՀ Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ

 

Կուսակցական դրությունը - Անկուսակցական

 

Ընտանեկան դրությունը - Ամուսնացած է, ունի երկու որդի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]