Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրու քաղաքապետն ընդունեց տարբեր մարզաձևերի Եվրոպայի առաջնությունների մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին

Գյումրու քաղաքապետն ընդունեց տարբեր մարզաձևերի Եվրոպայի առաջնությունների մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին

ԳՅՈՒՄՐԻ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ապրիլի 23-ին ընդունեց տարբեր մարզաձևերի Եվրոպայի առաջնությունների մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին: Գրիգոր Մխիթարյանը, Լենդրուշ Զատիկյանը, Արթուր Ալեքսանյանը, Գոռ Մայիլյանը, Միշա Նազարյանը, Սեյրան Սահակյանը,  Մնաց Խալաթյանը, Տիգրան Մարտիրոսյանն աշխարհի  և Եվրոպայի տարբեր առաջնություններում սամբոյի, կարատեի, ծանրամարտի և ըմբշամարտի գյումրեցի այս մարզիկները, ինչպես հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բարձր են պահել մարզական քաղաքի անունը: Սա ոչ միայն  մարզիկների, այլ նաև մարզիչների  քրտնաջան աշխատանքի արդյունքն է՝ վստահ է Սամվել Բալասանյանը:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը բոլոր մարզիներին և մարզիչներին հանձնեց դրամական պարգևներ և հուշանվերներ: Մարզիչներն էլ, շնարհակալություն հայտնելով քաղաքապետին ուշադրության համար, վստահեցրին, որ սրանով երիտասարդ մարզիկները չեն բավարարվի՝ առջևում կլինեն նորանոր ձեռքբերումներ: «Լինելով փոքր քաղաք, Գյումրին կարողանում է պահպանել մարզական լավ  ավանդույթները: Այսօր լավ մարզական սերունդ ունենք՝ գրեթե բոլոր մարզաձևերում: Ունենալ Եվրոպայի եռակի չեմպիոն՝ իրոք պարծանք է: Փառքն այն է, երբ  պետության ու  ազգի անունը բարձր ես պահում տարբեր միջազգային մրցաշարերում: Դա նաև պարծանք է քաղաքի համար: Անշուշտ, ափսոսում եմ, որ բռնցքամարտում հաջողություն չունեցանք, բայց, հույս ունեմ, որ մի օր դրանով էլ կուրախանանք: Պետք է ծանրամարտում էլ կրկին մեծ հաջողություններ ունենանք»,- նշեց Գյումրու քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]