Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը դիպել է Ադրբեջանի իշխանության ինքնասիրությանը

Էրդողանը դիպել է Ադրբեջանի իշխանության ինքնասիրությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Բաքու այցից հետո Ադրբեջանում նուրսիստների դեմ գործողություններ սկսվեցին: Բաքվում դա կապեցին Նախագահ Իլհամ Ալիեւի հետ Էրդողանի հանդիպման ժամանակ նուրսիստների հետ կապված «հատուկ քննարկումների» հետ: Որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ հայտնեցին, որ Էրդողանն Ալիեւին Ադրբեջանի աշխատակազմում աշխատող նուրսիստների հետ կապված ցուցակ է հանձնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ» թերթի կարծիքով` Ադրբեջանում նուրսիստների դեմ գործողությունները Էրդողանի այցի հետ կապելու ԶԼՄ-ների բացատրությունը բոլորովին դուր չի եկել Ադրբեջանի իշխանությանը: Արդեն մի քանի օր է, ինչ իշխանամետ թերթերում այդ եզրակացությունները հերքող հոդվածներ են հրապարակվում: Այդ հոդվածներում համառորեն նշվում է, որ նուրսիստների դեմ գործողությունները բխում են «միայն ու միայն Ադրբեջանի իշխանության պետականության շահերից», եւ այդ միջոցառումները կյանքի են կոչվում «ոչ թե ինչ որ մեկի պահանջով կամ պատվերով»: Ինչպես երեւում է, Ադրբեջանի իշխանությունը հասկացել է, որ այդ մեկնաբանությունները լուրջ հարված են իր կողմից առաջ քաշված` «Ադրբեջանն ու նրա ղեկավարն անկախ քաղաքականություն է տանում» կարգախոսին եւ ստվերում իշխանության փառքը, նկատում է թերթը:

«Սակայն, չնայած բոլոր ջանքերին, տեղի ունեցող իրադարձություններն ակնհայտ են: Փաստն այն է, որ Ադրբեջանում նուրսիստների դեմ գործողությունները համընկել է այն պահի հետ, երբ փչացան Էրդողանի իշխանության` Ֆաթուլլահ Գյուլենի միջեւ հարաբերությունները: Իսկ Թուրքիայի վարչապետի` Ադրբեջան կատարած այցից հետո այդ գործողություններն ավելի ուժեղացան», -գրում է թերթը:

Թուրքական Sabah թերթի անգլալեզու էջը նշում է, որ Թուրքիայի 8 քաղաքացիներ, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, կարտաքսվեն Ադրբեջանից` մուտքի արտոնագրերի ժամկետն ավարտվելու պատրվակով: Նրանց թվում նշվում է «Չաղ օյրեթիմ» (արդի կրթություն) կրթական հասատությունների ցանցի ղեկավար Էնվեր Օզերենի, «Կավկազ» համալսարանի ռեկտոր Ահմեդ Սանըչի եւ Բահրի Թոփուզի անունը, ով համարվում է Ֆեթուլլահ Գյուլենի ներկայացուցիչն Ադրբեջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]