Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ. Ուղիղ

Մեկնարկեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ավանդական 
ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ապրիլի 23-ին կազմակերպել են ջահերով ավանդական երթը, որը մեկնարկեց Ազատության հրապարկից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ Նախագահին` պահանջելով ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի՝ հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:

Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրվել են մասնակցելու այս նախաձեռնությանը։

Երթի կազմակերպիչները կոչ են անում ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցել, որ միասնական են և սեփական  իրավունքներին տեր լինելու վճռական կամք ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]