Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ- ԵՄ համագործակցության վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-
ԵՄ համագործակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 23-ին հանդիպել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշե; է, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելել է, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։

Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ  հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]