Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ կառավարությունը և հայ համայնքը մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիա

ՌԴ կառավարությունը և հայ համայնքը մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ապրիլի 23-ին կրկին մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռուսական ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Լաթաքիայի «Բասել» օդանավակայանում: Ինքնաթիռը տեղափոխել է 34 տոննա բեռ, այդ թվում՝ տարբեր տեսակի մթերքներ, դեղորայք, վրաններ, հագուստ, երեխաների համար նախատեսված իրեր: Օգնությունը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը և Ռուսաստանի հայ համայնքը:

Ռուսաստանը սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում ինչպես Սիրիայի, այնպես էլ հարևան երկրներում ապաստան գտած Սիրիայի քաղաքացիներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]