1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եգիպտական կուսակցությունը Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություն է տարածել

Եգիպտական կուսակցությունը Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություն 
է տարածել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազատ եգիպտացիներ» քաղաքական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա առաջին անգամն է, որ որևէ եգիպտական կազմակերպություն հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։

Հայտարարության մեջ «Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը դատապարտել է հայերի դեմ իրականացված անմարդկային ոճրի լռության մատնումն ու անտեսումը՝ իր հայտարարության մեջ ընդգծելով հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այդ վաղեմության ժամկետ չունեցող պատմական ոճրագործության թղթապանակը վերստին բացելու անհրաժեշտությունը։ Կուսակցությունը պահանջել է ներողություն հայցել հայ ժողովրդի վերապրած ողբերգության և արյունալի ջարդերի համար:

«Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը շեշտել է, որ ոտնձգությունը քաղաքացիական բնակչության հանդեպ, նրանց սպանելը, ահաբեկելը և բռնագաղթը հանցագործություններ են ընդդեմ մարդկության: Ազգերն առաջընթաց են ապրում ոչ թե ժխտողականությամ կամ ճշմարտությունը հիշել արգելող օրենքներ ընդունելով, այլ` զարգացումով և քաղաքակրթվելով, որը տեղի չի ունենա, եթե չլինի սխալներն ընդունելու և ներողություն հայցելու խիզախությունը:  «Մենք մշապես հպարտանում ենք Եգիպտոսի հայ համայնքով, որը կազմում է եգիպտացի ժողովրդի ու նրա պատմության մի մասնիկը։ Մեր համերաշխությունն ենք հայտնում կոտորածների զոհերին ու նրանց ընտանիքներին և հաստատում նրանց հիշատակը հավերժացնելու, այն ճանաչելու և ոգեկոչելու բարոյական իրավունքը՝ որպես այդ հանցագործության վկայություն»,- նշված է հայտարարության մեջ։

«Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը հայտարարել է նաև իր նշտական աջակցությունն ազատության և արդարության արժեքներին, մերժել է խտրականությունն ու ռասիզմը՝ կարևորելով իրազեկված լինելու և ամենից առաջ՝ կյանքի իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]