Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետք է ելքեր գտնել թուրք հասարակության խղճի դուռը բացելու համար. թուրք լրագրող

Պետք է ելքեր գտնել թուրք հասարակության խղճի դուռը բացելու համար. թուրք լրագրող

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող, «Կանաչներ եւ ձախեր» կուսակցության անդամ Ադնան Գենջանն արդեն 5-րդ տարին է, ապրիլի 24-ին Հայաստան է գալիս: Այցելում է  Ծիծեռնակաբերդ, հանդիպում հայ մտավորականներին, հասարակական գործիչներին եւ ներկայացնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր եւ իր կուսակցության դիրքորոշումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գենջան նշել է, որ յուրաքանչյուր տարի իրենք հիշատակում են Ցեղասպանությունն ու հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: «Ցանկանում ենք, որ այն միլիանովոր հայերը, ովքեր իրենց հայրենիքը կորցնելուց հետո եկել են Հայաստան կամ հաստատվել արտասահմանում եւ ձեւավորել հայկական սփյուռք, վերագտնեն իրենց իրավունքները»:

Գենջանի ներկայացմամբ, թուրք հասարակությունը Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ գրեթե չունի: «Հայերն ու Հայաստանը փակ թեմա են Թուրքիայում: Թուրք հասարակությունը ցեղասպանության վերաբերյալ նոր է տեղեկանում, եւ թուրքերի գիտակցությանը դժվար է հասցնել, որ մեկ դար առաջ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել: Նրանք այդ մասին չեն անցել դպրոցում կամ համալսարանում, Ցեղասպանության վերաբերյալ գրքեր չկան, ոչինչ չկա, եւ թուրք հասարակությունն այս առնչությամբ խավարի մեջ է»,- ասում է Գենջանը` հավելելով, որ Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար պայքարը շատ բարդ ընթացք է ստացել: «Այդ պայմաններում թուրք հասարակության վերաբերմունքում փոփոխություն չկա եւ, չիմանալով պատմությունն եւ հայերին, թուրքերը բացասական վերաբերմունք ունեն, եւ հայերին համարում են օտար:  Այդ առնչությամբ անհրաժեշտ է երկխոսություն սկսել, քննարկումներ կազմակերպել եւ գտնել տարբերակ` թուրք ժողովրդի խղճի դուռը բացելու համար: Միայն այս կերպ հնարավոր կլինի լուծել 100-ամյա վաղեմությամբ հարցը»,- ասաց Գենջանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]