Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահին

Բակո Սահակյանն ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի 
նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիեւային եւ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանի խոսքով` արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, եւ նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն մեր երկրում: Քննարկվել են նաեւ Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԿՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը,  պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]