Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրապարակվել են Ալժիրի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

Հրապարակվել են Ալժիրի նախագահական ընտրությունների պաշտոնական 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի սահմանադրական խորհուրդը ապրիլի 22-ի երեկոյան հայտարարել է, որ նախագահ Աբդ ալ Ազիզ Բոթիֆլիկան հաղթել է նախագահական ընտրություններում ՝ ստանալով ձայների 81.49 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, խորհրդի նախագահ Մուրադ Մադլիսին նշել է, որ ընտրությունների մասնակիցների թիվը կազմել է 50.70 տոկոս: Նախագահ Բոթիֆլիկայի մրցակից Ալի բն Ֆալիսը ստացել է ձայների 12.30 տոկոսը:

Սա նախագահ Աբդ ալ Ազիզ Բոթիֆլիկայի նախագահության 4-րդ մանդատն է:

Ալժիրում նախագահական ընտրությունները կայացել էին ապրիլի 17-ին: Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ ընտրությունների ժամանակ Ալի բն Ֆալիսի կողմնակիցները ընտրատեղամասերում քվեաթերթիկներով լի քվեատուփեր են այրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]