Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի ԳԱԱ-ն վերջին տաիներին ակտիվացրել է համագործակցությունը մի շարք երկրների գիտական կենտրոնների հետ

Հայաստանի ԳԱԱ-ն  վերջին տաիներին ակտիվացրել է համագործակցությունը մի շարք 
երկրների գիտական կենտրոնների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ-ն վերջին տարիներին ակտիվացրել է համագործակցությունը մի շարք երկրների գիտական կենտրոնների հետ: Այս մասին Հայաստանի ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Հաշվետու տարում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Լիտվայի, Ռումինիայի, Մոլդովայի գիտությունների ակադեմիաների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարտիրոսյանը:

2013թ. հաստատվել է մինչև 2020 թ. հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության 2014-2014 թթ. ժամանակահատվածում նախատեսված միջակադեմիական համագործակցության գիտական 23 թեմա, որոնք առաջարկել են ռուսական կողմի գիտական կենտրոնները: «Խոսքն այն մասին է, որ միջկառավարական ծրագրի մեջ այդ առաջարկներն եկել են ռուսական գիտական կենտրոններից, մեր առաջարկները չեն, սակայն պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ ոչ հայկական, ոչ էլ ռուսկաան կողմը չեն ֆինանսավորում այս ծրագիրը»,- ասաց Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս համագործակցությունն ակտիվացնելու նպատակով որոշակի քայլեր կձեռնարկվեն:

Հաշվետու տարում ավարտվել են հիմնական համագործակցության 4 ծրագիր Ֆրանսիայի ազգային գիտական հետազոտությունների կենտրոնների հետ: «2013թ. կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտափորձնական կենտրոնը ռուս-հայկական համատեղ գիտափորձարարական կենտրոնում կատարել է մի շարք ուսումնսիրություններ: Համաձայն 1996 թ.  կնքված պայմանագրի՝ շարունակվում է համագործակցությունը կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտափորձարարական կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը պետք է օրինակ ծառայի միջազգային համագործակցության մյուս ուղղությունների համար, քանի որ այն շարունակվում է երկար տարիներ:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովը: Ժողովին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]