Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել երիտասարդ գիտնականին

Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել երիտասարդ գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում խոսատացավ անձամբ հեծանիվ նվիրել երիտասարդ անդամներից մեկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժողովի ավարտին ելույթի իրավունք խնդրեց երիտասարդ գիտնական Ղազար Գալոյանը, ով անդրադարձավ գիտնականների սոցիալական ծանր պայմաններին՝ ընդգծելով, որ հարկավոր է նպաստավոր պայմաններ ստեղծել գիտնականների համար, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց արդյունավետ աշխատանքով նպաստել երկրի զարգացմանը: «Ես պատրաստվում եմ մնալ և աշխատել իմ հայրենիքում՝ Հայաստանում, պատրաստ եմ ծառայել իմ երկրին, սակայն միևնույն ժամանակ ակնկալում եմ արժանավայել աշխատավարձ և աշխատանքի նպաստավոր պայմաններ»,- ասաց Գալոյանը:

Երիտասարդ գիտնականը դիմեց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ նշելով, որ կարելի է գիտնականներին տրվող խրախուսանքների և մեդալների հետ նաև նվերներ տալ: «Օրինակ, ինձ համար ցանկալի կլիներ նվեր ստանալ մեկ հեծանիվ: Հեծանիվը քաղաքակիրթ երթևեկության միջոց է, և եթե մեր նախարարներն էլ սկսեն երթևեկել հեծանիվով, դա մեր հասարակության բարեկեցությանն ուղղված քայլ կլինի»,- ասաց Գալոյանը:

Երիտասարդ գիտնականի ելույթին արձագանքեց Ռադիկ Մարտիրոսյանը. «Հեծանիվը ես անձամբ խոստանում եմ»,- ասաց նա: Ռադիկ Մարտիրոսյանին էլ արձագանքեց ժողովի ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը. «Նախարարների՞ն, թե երիտասարդի՞ն»,- կատակեց Նախագահը:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ապրիլի 23-ին տեղի ունեցավ Ակադեմիայի տարեկան ժողովը: Ժողովին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]