1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՊՀ-ն և Գյումրու «Ֆոտոն» վարժարանը կունենան «խելացի դասասենյակներ»

ԵՊՀ-ն և Գյումրու «Ֆոտոն» վարժարանը կունենան «խելացի դասասենյակներ»

ԵՐԵՎԱՆ,  23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթական միջավայրը սկսում է ինտեգրվել նորագույն տեխնոլոգիական զարգացումներում։ ՀՀ կրթության և գիտության նախրարության, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և «Սամսունգ էլեկտրոնիկս» ընկերության Կովկասյան գրասենյակի համագործակցության արդյունքում մինչև տարեվերջ Երևանի պետական համալսարանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանը կունենան նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասասենյակներ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ծրագրի նպատակն է կրթության կազմակերպման արդի մեթոդները հասանելի դարձնել նաև Հայաստանի ուսանողներին և աշակերտներին։ «Մինչ օրս նման սարքավորումներ մեր բուհերում և դպրոցներում չեն ներդրվել։ Հաշվի առնելով այն, որ «Սամսունգ էլեկտրոնիկս» ընկերությունը կրթական համակարգերի արտադրության ոլորտում առաջատար է, մենք համագործակցեցինք նրանց հետ։ Ներդրվող համակարգը ուսանողին և աշակերտներին թույլ կտա օգտվել նորագույն տեխնոլոգիաներից և ավելի որակյալ դարձնել կրթությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Աշոտյանը։

Կրթության և գիտության խախարարությունում տեղի ունեցած հուշագրի ստորագրումից հետո կողմերը նշեցին, որ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում «խելացի դասասենյակ»-ը պատրաստ կլինի մայիս ամսին, իսկ Երևանի պետական համալսարանում՝ սեպտեմբերին։ ԵՊՀ-ում այդ լսարանը կբացվի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներից մեկում։

ԿԳ նախարարի խոսքով, կրթօջախների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ «Ֆոտոնը» հանրապետության լավագույն վարժարաններից է, որի աշակերտները բարձր արդյունքներ են գրանցում տարբեր օլիմպիադաներում, իսկ ԵՊՀ-ն ընտրվել է որպես մայր բուհ։

«Սամսունգ էլեկտրոնիկս» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանն էլ ուրախությամբ նշեց, որ ընկերության արտադրանքն արդեն հասանելի կդառնա նաև հայ ուսանողներին։ «Սամսունգ»-ը փորձում է իր սպառողների համար մշտապես նորագույն տեխնոլոգիաներ ապահովել։ Դա վերաբերում է նաև Հայաստանին»,-ասաց նա։

Ստորագրված հուշագրի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի գործընկեր «Սամսունգ էլեկտրոնիկս» ընկերությունը կիրականացնի մեկ դպրոցում և մեկ համալսարանում մեկական սենյակ արդի սարքավորումներով ամբողջությամբ կահավորելու ծրագիրը, որը կրում է «Smart School»՝ «Խելացի դպրոց» խորագիրը։ Դա հնարավորություն կտա այդ բուհի և դպրոցի սաներին օգտվել ժամանակակից կրթության մեջ կիրառվող ամենաարդի տեխնոլոգիաներից, ինչը կդարձնի կրթական գործընթացն առավել արդյունավետ և օգտակար։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]