Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիտվայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիտվայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է 
մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև, Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիտվիայից ժամանած պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին թանգարանի նորակառույց մասնաշենք, որտեղ լիտվական պատվիրակությունը ծանոթացավ օրերս բացված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության հետ: Ցուցադրությունը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին:

2005թ. դեկտեմբերի 15-ին Լիտվիայի Սեյմը (խորհրդարանը) Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որով կոչ է արել Թուրքիային ճանաչել և ընդունել այդ պատմական փաստը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչությանկոտորածներն անվանվում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքականկառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմինախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայսպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման եւ փոքրամասնությունների պաշտպանության ստորին հանձնաժողովը, Եվրոպայի խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային կազմակերպությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am