1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ կոնգրեսականները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ կոնգրեսականները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցեն 
Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Րոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդում կմասնակցեն ծառատունկի, ինչից հետո ծաղիկներ կդնեն եղեռնի զոհերի հուշարձանի առջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: Իսկ ապրիլի 25-ին պատվիրակությունը շրջայց կկատարի Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում: 

Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Րոյսը հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոտ Էնգելը հանձնաժողովի ավագ անդամը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]