1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Զվարթնոց»-ի մեկնման սրահում հայտնաբերված 6000 եվրոն և փաստաթղթերը վերադարձվել են տիրոջը

«Զվարթնոց»-ի մեկնման սրահում հայտնաբերված 6000 եվրոն և փաստաթղթերը 
վերադարձվել են տիրոջը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Ավիացիոն անվտանգության աշխատակից Արտյոմ Սարգսյանն ապրիլի 20-ի առավոտյան` 05:20ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահի նստարաններից մեկի վրա նկատել է փաստաթղթերի կապոց, որի մեջ առկա են եղել 6000 եվրո գումար, 30 ապահովագրական պայմանագրեր և այլ թղթեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, գտնված իրերը հանձնվել է օդանավակայանի Կորած իրերի բաժին, որտեղից էլ հանձնվել է ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» բաժանմունք:

Պարզվել է, որ գումարն ու փաստաթղթերը կորցրել է Վիլնյուս մեկնող խմբի ղեկավար Սիլվա Բայանդուրյանը: Փաթեթը վերադարձվել է նրա ամուսնուն` Սևան Ամիրյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]