Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահի հետ
13:26, 23 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend.az գործակալությունը:
«Նախօրեին Մոսկվայում ես հանդիպեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովիհետ և քննարկեցի հակամարտության կարգավորման հետագա քայլերը»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը: Հանդիպման և զրուցի բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում