Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հռոմում ՀՀ դեսպանը մասնակցել է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի կազմակերպած համերաշխության և միասնության միջոցառմանը

Հռոմում ՀՀ դեսպանը մասնակցել է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի 
կազմակերպած համերաշխության և միասնության միջոցառմանը

ՀՌՈՄ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը հանդիպել է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախագահ Ջոզեֆ Տրոտայի, կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու Թալալ Խրայիսի և մի շարք ակտիվիստների հետ: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, հանդիպումը կազմակերպվել էր կենտրոնի նախագահ Ջոզեֆ Տրոտայի նախաձեռնությամբ` ի նշան հայ և իտալացի ժողովուրդների համերաշխության և բարեկամության:

«Դեսպանի ներկայությունն այդ հանդիպմանը հաստատում է մեր ամուր կապը Հայաստանի Հանրապետության հետ:  «Ասսադակահ» կենտրոնը որոշել է 2015 թվականը հռչակել  գիտակցումի և Հայաստանի հետ համերաշխության տարի, և մենք շարունակելու ենք մեր պայքարը, որ մոտ հայրուր տարի առաջ տեղի ունեցած ոճրագրոծությունների պատասխանատուները ճանաչեն իրենց հանցանքը»,- նշել է  Թալալ Խրայիսը:

«Ասսադակահ» կենտրոնի Հռոմի մասնաճյուղի նախագահն իր ելույթում ևս վերահաստատել է կազմակերպության դիրքորոշումը Հայաստանի երիտասարդ հանրապետության հանդեպ` հավելելով, որ իրենք աշխատելու են, որպեսզի 2015-ը հիշատակի տարի հռչակելու որոշմամբ հանդես գա նաև ՄԱԿ-ը` Թուրքիային ստիպելով ճանաչել այդ զարհուրելի ոճրագործությունը:

ՀՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել «Ասսադակահ» կենտրոնին Հայկական հարցի նկատմամբ ցուցաբերած նվիրվածության և Հայաստանի հանդեպ ընկերական ջերմ վերաբերմունքի համար:

Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ  իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը  դիմում է ներկայացրել Եվրոպական խորհրդարան և Իտալիայի խորհրդարան` 2015 թվականը «Մարդկային գիտակցության և հիշատակի» տարի հռչակելու պահանջով և հորդորելով մասնակցել աշխարհում ամենուր իրականացվող ապրիլիքսանչորսյան ոգեկոչման արարողություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]