1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի

Կարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակն անդրադարձել է պատգամավորի` հնարավոր պաշտոն ստանալու մասին վերջերս անընդհատ շրջանառվող լուրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ: Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը` անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ են շատ-շատերը:

Կարեն Կարապետյանը մանրամասն ծանոթ է թե տարբեր լրատվամիջոցներում, թե սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին և, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր Կարեն Կարապետյանին դիտում են որպես այս կամ այն պաշտոնի ամենահավանական ու ամենահարմար թեկնածու, հարկ է համարում շեշտել, որ վստահության նման մթնոլորտը առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել…

Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում: Վերջապես, չենք կարծում, թե երկրում բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում առաջնային խնդիրը այս կամ այն անձի՝ որևէ պաշտոնում նշանակումը կան ընտրությունն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]