Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անցած տարվա ընթացքում ԳԱԱ բոլոր ինստիտուտներում կատարվել է նպատակասլաց աշխատանք

Անցած տարվա ընթացքում ԳԱԱ բոլոր ինստիտուտներում կատարվել է 
նպատակասլաց աշխատանք

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է տարեկան ընդհանուր ժողովը:  Ժողովին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ժողովի մեկնարկին ընթերցեց Վեհափառի ուղերձը՝ ուղղված ժողովի մասնակիցներին: Ժողովի մասնակիցները հոտնկայս հարգեցին անցած տարվա ընթացքում կյանքից հեռացած ԳԱԱ անդամների հիշատակը:

ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ներկայացնելով  ակադեմիայի 2013 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները, ընդգծեց, որ հաշվետու տարվա ընթացքում բոլոր ակադեմիական ինստիտուտներում կատարվել է նպատակասլաց աշխատանք: «Մեզ համար կարևոր էր այս տարին, քանի որ հոբելյանական էր՝ մեծ շուքով նշվեց ԳԱԱ 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումները պատշաճ անցկացնելու համար կազմվեց պետական հանձնաժողով՝  երկրի Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ակադեմիայի հոբելյանական տարին բարձր մակարդակով նշելու համար իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:

Նա ընդգծեց, որ հանրապետության Նախագահը,  անձամբ մասնակցելով հոբելյանական միջոցառումներին, գիտության մի շարք նվիրյալների պարգևատրելով պետական բարձր պարգևներով, ևս մեկ անգամ կարևորեց Գիտությունների ազգային ակադեմիայի դերակատարությունը Հայաստանի գիտական համակարգում: Շատ երկրների ակադեմիաների նախագահներ բարի նախանձով էին խոսում մեր երկրի ղեկավարի՝ ակադեմիայի հանդեպ ցուցաբերած ուշադրության մասին»,- նշեց  Մարտիրոսյանը:

Հաշվետու տարում համակարգի բոլոր գիտական կառույցներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը: Դրա վկայություն են արտերկրում տպագրված աշխատանքները՝ 773 հոդված արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում, 19 մենագրություն, ինչպես նաև 75 ծրագրերով կատարված աշխատանքներ:

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթակից անդամ: ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը գիտական աշխատողներ են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]