1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը վերացնում եւ կճատում Է Ուկրաինայի համար սահմանված մաքսատուրքերը

Եվրամիությունը վերացնում եւ կճատում Է Ուկրաինայի համար սահմանված մաքսատուրքերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ապրիլի 23-ից կես տարով վերացնում կամ կրճատում Է մաքատուրքերն Ուկրաինայից արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի համար՝ բաժնեչափերով սահմանափակելով մաքսերի նվազեցումը որոշ գյուղատնտեսական մթերքների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրահանձնաժողովը մարտի 11-ին հայտարարել Էր Ուկրաինային միակողմանի առեւտրական արտոնություններ տրամադրելու մասին՝ նրա տնտեսության օժանդակման համար: Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այդ միջոցառումները թույլ կտան վերացնել մաքսերն Ուկրաինայի արդյունաբերական արտահանման 94,7 տոկոսի համար եւ «անսահմանափակ արտոնություններ» կսահմանեն գյուղատնտեսական արտահանման 82,2 տոկոսի համար:

Ինչպես պնդում Է Եվրահանձնաժողովը, միջոցառումներն ուկրաինացի արտահանողներին թույլ կտան տարեկան տնտեսել մինչեւ 500 միլիոն եվրո, այդ թվում՝ 400 միլիոն եվրո՝ Եվրամիություն գյուղատնտեսության արտադրանքի արտահանման գծով: Սակայն խոսքը վերաբերում Է տարեկան հաշվարկին, մինչդեռ արտոնությունները կգործեն կես տարի՝ մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 1-ը:

Նոր դիրեկտիվներով օրենսդրական ակտն ապրիլի 22-ին հրապարակվել Է Եվրամիության պաշտոնական հանդեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]