Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 2/9. Բեսթսելերների ցանկում նորույթներ են հայտնվել

Մանկական բեսթսելեր 2/9. Բեսթսելերների ցանկում նորույթներ են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է:

Հեքիաթների ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը նախատեսված է թե փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը:

Գրքում ներկայացված հեքրաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կա վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»ժողովածուն առաջին անգամ հայտնվել է բեսթսելերի ցանկում: Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ. Թումանյանի 

վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում 

տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակ:

«Էդիթ Պրինտի» մեկ այլ`  «Հենզելն ու Գրետելը» հեքիաթ 3D ակնոցով գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն Հայաստանում առաջին 3D հեքիաթների շարքի գրքերից է: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:

Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը: 

«Մանկական բեսթսելերի» յոթերորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն է` այս անգամ արդեն «ՄՀՄ»-ի հրատարակությամբ:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը իններորդ հորիզոնականում է: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» մանկական հեքիաթը: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 25
2 +1

«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» 

Բուկինիստ 10
3 +5
Հովհաննես Թումանյանի
«Հեքիաթներ»
Արևիկ 10
4 նոր
Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»
Էդիթ Պրինտ 7
5 նոր
«Հենզելն ու Գրետելը» Էդիթ Պրինտ 7
6 0

Սմբատ Գյուրջյան
«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 6
7 -5

Հովհաննես Թումանյան 
«Հեքիաթներ»

ՄՀՄ 5
8 *

Գրիմ Եղբայրներ 
«Հեքիաթներ»

 Կռունկ 5
9 +1

Հանս Քրիստիան Անդերսեն 
«Հեքիաթներ»

Արևիկ 5
10 -5

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով»

GSM 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]