Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանի Սարալանջի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Երևանի Սարալանջի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 23-ին` ժամը 01.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ «50-ամյակի» հուշարձանի մոտակայքում, այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 01.18-ին, մարվել՝ 01.25-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 26 ՕՕ 001 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]