Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 150-ի

Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 150-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման զոհերի թիվը անցած գիշերվա ընթացքում հասել է 150-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտնել են առափնյա պահպանության տեղական շտաբում:

Ստորջրյա աշխատանքների ընթացքում փրկարարները երկրորդ օրն անընդմեջ օգտագործում են հեռակառավարվող ռոբոտներ: Հիմնական ջանքերն այժմ կենտրոնացված են երրորդ եւ չորրորդ տախտակամածների նավախցերի, ինչպես նաեւ երրորդ տախտակամածում գտնվող սրճարանի վրա:

Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչը, որը ոստիկանության հետ միասին վարում Էնավաբեկության հետաքննությունը, հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել «Չհոնհեչժին հեուն» գործարկու ֆիրմայի կենտրոնակայանում եւ նրա մասնաճյուղերում: Հանրապետության կառավարությունն այսօր հայտնել է, որ լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների ընտանիքները փոխհատուցում կստանան 260 մլն վոնի (250 հազար դոլարի) չափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]