Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ծանրորդները Նանջինի 2 ուղեգիր են նվաճել

Հայաստանի  ծանրորդները  Նանջինի 2 ուղեգիր են նվաճել

             ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրորդները ներկայիս պահին իրենց համար ապահովել են օգոստոսին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք Պատանեկան օլիմպիական խաղերի 2 ուղեգիր:

              Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը: Ըստ ամենայնի, մեր երկրի երկու ծանրամարտիկներից մեկը այս մրցումներին կլինի աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Երկրորդ ուղեգրի տերը առայժմ հայտնի չԷ:

             Նա նշեց, որ օրերս Լեհաստանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում եւս մեկ ուղեգիր կարող են նվաճել մեր աաղջիկները:         

            Խեչանյանը տեղեկացրեց նաեւ, որ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան 2013 թվականին Տալլինում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում մեր մարզիկ Վարդան Միլիտոսյանի քաշային կարգում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած մարզիկների դոպինգ-տեսթերում դոպինգի օգտագործում Է հայտնաբերվել: Սա նշանակում Է, որ այս մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Միլիտոսյանը, այդ երկու մարզիկների որակազրկման դեպքում, կարժանանա Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]