Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշատում անցկացվեց «Մասնագիտությունների օր» ծրագիրը

Արտաշատում անցկացվեց «Մասնագիտությունների օր» ծրագիրը

ԱՐՏԱՇԱՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշում մեթոդաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ապրիլի 22-ին կազմակերպեցին «Մասնագիտությունների օր Արտաշատում-2014» ծրագիրը:

Միջոցառման ընթացքում ԵՊԼՀ տարբեր ամբիոնների եւ կենտրոնների մասնագետները Արտաշատի եւ շրջակա համայնքների դպրոցականներին, նրանց ծնողներին ներկայացրին համալսարանի բակալավրական եւ մագիստրոսական ծրագրերը, պատմեցին այնտեղ դասավանդվող 21 լեզուների մասին: Համալսարանում դասավանդող օտարազգի դասախոսներն առանձին տաղավարներով ներկայացրեցին իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները: Միջոցառմանը ներկա էին նաեւ դպրոցների ուսուցիչներ, Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի ներկայացուցիչները, համալսարանի ավելի քան 40 դասախոսներ եւ ուսանողներ, այդ թվում` ռուսաց լեզվի դասախոս Նինա Տարկալոն, կորեերենի դասախոս Հակ Հի Սուն, չինարենի դասախոս Ճաո Սին, այլք:

Միջոցառման ընթացքում  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշում մեթոդաբանական կենտրոնի» աշխատակիցները դպրոցների բարձր դասարանցիների համար կարդացին դասախոսություններ` կարիերայի ուղղորդման, մասնագիտության ընտրության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի աշխատակից Ալլա Գեւորգյանը,  թեեւ մեկ դասաժամը շատ քիչ է աշակերտին ուղղորդելու մասնագիտության ընտրության հարցում, այնուամենայնիվ, նրանց հետ տանում ենք այնպիսի զրույներ, որոնք մտածելու տեղիք կտան հետագայում կողմնորոշվելու հարցում: Արդյունքում, նրանք ի մի կբերեն իրենց հետաքրքրությունները, գիտելիքների պաշարն ու աշխատաշուկայի պահանջները: Գեւորգյանը, կարեւորելով մասնագիտական կողմնորոշումը դեռեւս դպրոցի միջին դասարաններից, ընդգծեց, որ այն հետագայում կնխաստի լավ մասնագետի կայացմանն ու կարիերայի աճին:  

Այս ծրագիրն անցկացվում է արդեն երկրորդ տարին: Այս տարի իրականացվել է արդեն Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում եւ Դիլիջանում: Նախատեսված է միջոցառումն անցկացնել նաեւ հանրապետության մյուս մարզկենտրոններում: 

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]