Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը դադարեցնում է «Էրեբունի» ՔԿՀ-ի գործունությունը

Կառավարությունը դադարեցնում է «Էրեբունի» ՔԿՀ-ի գործունությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը դադարեցնում է արդարադատության նախարարության «էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

            «Որոշման նպատակն է պատշաճ ձևով կազմակերպել համապատասխան հաստիքային միավորների համալրումը և ապահովել ՀՀ ԱՆ «Արմավիրե քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունըե,- «Արմենպրեսե-ի փոխանցմամբ` ասված է նախագծի հիմնավորման մեջ:

            «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 տեղանոց առաջին մասնաշենքն արդեն շահագործման է հանձնվել: Երկրորդ` կրկին 400 տեղանոց մասնաշենքը շահագործման կհանձնվի 2014թ. հոկտեմբերին:

«Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2016թ-ը, որը կունենա 1200 տեղ:

Եվս մեկ  400 տեղանոց մասնաշենք կկառուցվի 2015 թվականին: 

ՀՀ կառավարությունն իրականացնում է քրեակատարողական հիմնարկների համակարգի օպտիմալացում, ինչը նպատակ ունի մի քանի ՔԿՀ-ի փոխարեն կառուցել ավելի տարողունակ հաստատություններ: Դրա արդյունքում աշխատողների թիվը 25-30 տոկոսով կկրճատվի: Նախարարը հոկտեմբերին տեղեկացրել էր, որ քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը 2014 թվականի հունվարի 1-ից կբարձրանան տասը տոկոսով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]