1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր դաշտում. Գերագույն ժողովը վերահաստատել է նոր կառավարությանը մաս չկազմելու որոշումը

ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր դաշտում. Գերագույն ժողովը վերահաստատել է նոր 
կառավարությանը մաս չկազմելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական դաշնակցությունը կառավարության մաս չի կազմելու և շարունակելու է իշխանությունների ու քաղաքական այլ ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում ունենալ յոթ կետերից բաղկացած առաջարկությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Գերագույն ժողովն ապրիլի 20-ին վերահաստատել է ապրիլի 17-ի ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը: Մենք հրապարակել էինք յոթ կետերից բաղկացած առաջարկությունների փաթեթը, ինչպես տեսնում եք, Գերագույն ժողովը հայտարարել է, որ այն պետք է լինի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հետ հարաբերությունների առանցքում: Դրան համախատասխան մենք պետք է որոշենք` ում հետ ինչ չափով ենք համագործակցում: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մենք չունեինք այն ամբողջական երաշխիքը, որ այդ յոթ կետերը ընդունվում են ու պետք է իրականացվեն, քանի որ մի բան է այդ կետերն ընդունելը, մեկ այլ բան իրականացնելը: Պետք է ժամանակացույցի բերվեր, միայն այդ դեպքում մենք կդիտարկեինք ամբողջական ընդունում: Սա, ըստ էության, տեղի չի ունեցել, բայց իշխանություններն այդ դուռը բաց են թողել այն իմաստով, որ իրենք ասում են` այդ յոթ կետերին մենք անդրադառնալու ենք: Մենք դեռևս չունենք ամբողջական պատկերացում, թե ինչ չափով են դրանք ընդունվելու: Եթե յոթ կետերը լիարժեք ընդունվեին, մենք պատրաստ կլինեինք առավել մեծ չափով պատասխանատվության»,-ասաց Արմեն Ռուստամյանը` նշելով, որ հստակություն չլինելու պարագայում իրենք հայտարարեցին կառավարության մաս չկազմելու որոշումը: «Ինքնանպատակ կառավարություն մտնելու անհրաժեշտություն չկա»,-ավելացրեց նա: ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր դաշտում` շարունակելով պահանջել  յոթ կետերի իրականացման անհրաժեշտությունը: «Եթե կառավարությունը այդ յոթ կետերի փաթեթը կյանքի կոչի, հնարավոր է մենք վերանայենք մեր որոշումը»,-տեղեկացրեց Ռուստամյանը:

Անդրադառնալով Գերագույն ժողովի ժամանակ վերահաստատված ամբողջական իշխանափոխություն իրագործելու անհրաժեշտությանը` Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամբողջական իշխանափոխությունը` համակարգի փոփոխության հարցն է, ոչ թե անձերի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մարդկանց փոփոխության դեպքում տեղի կունենա համակարգի այնպիսի փոփոխություն, որ նույն թերությունները չկրկնվեն: Իշխանափոխությունն ամբողջական լինելու պարագայում է, որ ապահովելու է, որ ժողովուրդը գա իշխանության»,-ասաց Արմեն  Ռուստամյանը` ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պնդելը, եթե չկա բարեփոխումների երաշխիք, ինքնանպատակ է: «Մենք չենք ընդունում այն մոտեցումը, որ ասում են` հանենք, մենք կգանք, լավ կլինի: Եթե ուզում եք լավ լինի, համոզեք մեզ էլ, հասարակությանն էլ, թե որն է լավը, որ բոլորն էլ իմանան,որ սա միայն «դեմ»-ի շարժում չէ, այլ «հանուն»-ի շարժում է»,-նկատեց Արմեն Ռուստամյանը:

Ապրիլի 18-20-ը Աղվերանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն Ժողովը: Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն Մարմինը: Դրա կազմում են Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, Հրաչ Թադեւոսյանը, Միքայել Մանուկյանը, Պետրոս Մեղրյանը,  Արտաշես Նիկոյանը, Հովհաննես Թադևոսյանը, Վարդան Ալեքսանյանն ու Սամվել Երանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]