Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՅԴ Հայ դատի պատասխանատուն հայ-թուրքական արձանագրություններից ձերբազատվելու կոչ է անում

ՀՅԴ Հայ դատի պատասխանատուն հայ-թուրքական արձանագրություններից 
ձերբազատվելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը Հայաստանը պետք է ձերբազատվի հայ-թուրքական արձանագրություններից եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակի առանց այդ փաստաթղթղերի: Տեսակետը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանինն է: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանոյանը, անդրադառնալով արձանագրություններին, նշեց, որ դրանք իրականում ոչ մի դրական հետք չթողեցին գործընթացի վրա, մինչդեռ բացասականն ակնհայտ էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ,  Մանոյանը նշեց, որ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման որեւէ հիմք չկա: «2015թ. որոշակի փոփոխություններ կլինեն, գուցե թուրք հասարակության մի մասը սկսի ճանաչել սեփական պատմությունը, քանի որ նրանք էլ են Ցեղասպանության զոհեր, սակայն լուրջ փոփոխություններ եւ զարգացումներ չեմ ակնկալում»,- ասաց Մանոյանը: Անդրադառնալով Պաշտպանության նախարարությունում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Մանոյանը նշեց, որ համամիտ չէ նախագահի հետ եւ կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները կարողացան բացասական ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Հարկ է նշել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ընդամենը մեկ երկիր` Շվեդիան է ճանաչել այն: Այն նաեւ լուրջ ազդեցություն ունեցավ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ, քանի որ այժմ արեւմտյան պետություններն առավել հաճախ են խոսում, որ Թուրքիան պետք է մտնի բանակցային գործընթացի մեջ»,- ասաց Մանոյանը:

Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությանը, որ Բարաք Օբամայի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձն ավելի ուժեղ է լինելու, Մանոյանը թերահավատություն հայտնեց` նշելով, որ ուժեղ հայտարարության վերաբերյալ նախօրոք չեն հայտնում` այդ կերպ տուրք տալով թուրքական քարոզչությանը:

2008թ.  Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am