Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտաֆիլմերի աստղ Ջեկի Չանը կխաղա ամենաթանկ չինական ֆիլմում

Մարտաֆիլմերի աստղ Ջեկի Չանը կխաղա ամենաթանկ չինական ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտաֆիլմերի աստղ Ջեկի Չանին հրավիրել են նկարահանվելու Հին Չինաստանում հռոմեացիների գտնվելու մասին պատմական բլոկբաստերում: «Dragon Bladeե («Վիշապի սայրը») անվանումը կրող կինոնկարը կդառնա ամենաթանկ չինական ֆիլմը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով oKino.ua-ին:

«Վիշապի սայրի» բյուջեն գնահատվում Է 320 միլիոն դոլար: Նախագծին իր մասնակցության մասին Ջեկի Չանը հայտնել Է Պեկինի կինոփառատոնում: Դերասանի խոսքով՝ իր հետ Էկրանին կհայտնվի հոլիվուդյան թոփ կինոաստղ: Ինչպես ենթադրում են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, խոսքը վերաբերում Է Մել Գիբսոնին:  

«Վիշապի սայրի» սյուժեի մասին հայտնի Է միայն, որ ֆիլմում հռոմեացիները մոլորվում են Հին Չինաստանի տարածքում: Պատմությունը ոգեշնչված Է մ. թ. ա. 2-րդ դարից մինչեւ մ. թ. 2-րդ դարն ընկած ժամանակաշրջանում Չինաստանի նահանգներից մեկում հռոմեացի զինվորների գտնվելու՝ առայժմ քիչ ուսումնասիրված վկայություններով:

Ջեկի Չանը կխաղա Հուո Ան անունով զորապետի դերը: Դերասանը խոստովանել Է, որ այս դերին պատրաստվում Է վերջին յոթ տարվա ընթացքում:      

Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը հոնկոնգցի Դենիել Լին Է, որը հայտնի Է «Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը» եւ այլ ֆիլմերից: Չինաստանում «Վիշապի սայրի» պրեմիերան նշանակված Է 2015 թվականի փետրվարի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]