Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը հնարավոր Է համարում «ռացիոնալ երկխոսությունը» Ռուսաստանի հետ

Վրաստանի նախագահը հնարավոր Է համարում «ռացիոնալ երկխոսությունը» Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իրադարձությունները ոչ թե փոխել, այլ հաստատել են «Վրացական երազանքի» այն դիրքորոշումը, որ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացումը եւ Ռուսաստանի հետ ռացիոնալ երկխոսությունը հնարավոր են»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Մաեստրո» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:  

«Այն, որ Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ձգտումն իրագործելի Է, եւ Ռուսաստանին կարելի Է ցույց տալ այն դիրքորոշումը, որ դա նրա համար շահավետ Է, այլ ոչ թե տանուլ տրված, եղել Է ոչ միայն «Վրացական երազանքի» դիրքորոշումը: Դա այն դիրքորոշումն Է, որին համաձայն են եւ որին մեզ մշտապես դրդել են մեր գործընկերներն ինչպես Եվրոպայում, այնպես Էլ Ամերիկայում»,- ասել Է նախագահը:    

«Այն, որ հարկավոր Է ռացիոնալ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, մեկ անգամ չԷ, որ ասել են արեւմտյան ղեկավարները: Փոխե՞լ են արդյոք այս դիրքորոշումն Ուկրաինայի իրադարձությունները: Բնավ չեն փոխել, ընդհակառակը, խորացրել են, եւ սույն դիրքորոշումը ձեւավորվել Է ամբողջ աշխարհում, եւ հենց այդ դիրքորոշմամբ են խոսում Ռուսաստանի հետ»,- հավելել Է Մարգվելաշվիլին:

Նրա իսկ խոսքով՝ անդամակցել Եվրամիությանը եւ NATO-ին եւ նորմալացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարողացել են Խորհրդային Միության նախկին երկրները, մասնավորապես, Մերձբալթիկայի երկրները, բայց այդ ուղին անցնելու համար անհրաժեշտ Է վարել «հանդարտ եւ ռացիոնալ քաղաքականություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]