Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 25-26-ին շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,  ապրիլի 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 23-24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-26-ին նույնքան կնվազի: Քամին հարավային 2-7մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 23-24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում +25 աստիճան, ապրիլի 24-ին` + 27, ապրիլի 25-ին` +24, ապրիլի 26-ին` + 23, ապրիլի 25-ին` +25 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]