Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հալեպում վիրավորված հայի կյանքը հնարավոր չի եղել փրկել

Հալեպում վիրավորված հայի կյանքը հնարավոր չի եղել փրկել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում տասն օր առաջ վիրավորված Սարգիս Մարտիրոսյանը մահացել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Աղբյուրի տեղեկացմամբ, հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 22-ին, երեկոյան ժամը 5-ին ս. Աստվածածին եկեղեցում:

Ավելի վաղ գրասենյակը տեղեկացրել է, որ Հալեպում ապրիլի 12-ին հրասանդների և հրթիռների բեկորներից վիրավորվել էր հայազգի Սարգիս Մարտիրոսյանը: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն առողջական վիճակը բավական ծանր էր:

Հալեպում ապրիլի 18-ի երեկոյան զոհվել էր 22-ամյա Բաղտիկ Քեշիշյանը, ով մի քանի օր առաջ վիրավորվել էր զինված ընդդիմադիր արմատական խմբավորումների դեմ բախումների հետևանքով: Նա կամավոր բանակի ծառայող էր և կռվում էր սիրիական բանակի կազմում:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]