Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Կոպենհագեն. Պիկս» միջազգային կինոփառատոնի հաղթող Է դարձել Էսկիլ Վոգտի «Կույր կինը» ժապավենը

«Կոպենհագեն. Պիկս»  միջազգային կինոփառատոնի հաղթող Է դարձել Էսկիլ Վոգտի 
«Կույր կինը» ժապավենը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի ռեժիսոր Էսկիլ Վոգտի «Կույր կինը» ժապավենը դարձել է «Կոպենհագեն. Պիկս» (CPH PIX) միջազգային կինոփառատոնի հաղթողը: Ֆիլմը պատմում Է երիտասարդ կնոջ՝ Ինգրիդի մասին, որը, կորցնելով տեսողությունը, բայց ոչ երեւակայությունը, իր հետագա կյանքի համար նոր աշխարհ է կառուցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Կոպենհագենի կինոփառատոնի առանձնահատկություններից մեկն այն Է, որ նրա «Նոր տաղանդներ» գլխավոր մրցույթին մասնակցում են միայն ստեղծագործական կարիերայի շեմին գտնվող կինեմատոգրաֆիստները: Մրցանակի դրամական բաղադրիչը 15 հազար եվրո Է, որը նախատեսված Է օգնելու խոստումնալից ռեժիսորին՝ ստեղծելու հաջորդ ֆիլմը:

Հանրության մրցանակը, որը սահմանել Է «Պոլիտիկեն» թերթը, շնորհվել Է իսլանդացի ռեժիսոր Բենեդիկտ Էռլինգսոնին՝ «Ձիերի եւ տղամարդկանց մասին» ժապավենի համար, որը պատմում Է իսլանդական գյուղի մի բնակչի եւ նրա ձիու արտասովոր բարեկամության մասին: Այդ մրցանակի դափնեկիրը, ում  հանդիսատեսներն իրենք են որոշում՝ դիտումներից հետո լրացնելով քվեաթերթիկները, հնարավորություն Է ստանում իր ֆիլմը ցուցադրել դանիական Էկրաններին եւ այն ներկայացնել դանիական հեռուստատեսությամբ:

Այս տարի փառատոնում ցուցադրվել Է բազմաթիվ երկրների շուրջ 150 ժապավեն: «Կոպենհագեն. Պիկս»-ը, որն ստեղծվել Է 2009 թվականին Հյուսիսային թագավորության մայրաքաղաքում կազմակերպվող մի քանի կինոֆորումների միաձուլման արդյունքում, ներկայում Դանիայի խոշորագույն կինոփառատոնն Է, որն ամեն տարի անցկացվում Է ապրիլի կեսերին:  

Թեեւ պաշտոնապես «Կոպենհագեն. Պիկս»-ն արդեն ավարտվել Է, հասարակության մեծ հետաքրքրության պատճառով քաղաքային կինոթատրոններում փառատոնային կինոժապավենները շարունակում են ցուցադրվել նաեւ այս օրերին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]