Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կցուցադրվեն թիֆլիսյան թեմաներով գեղանկարչական աշխատանքներ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կցուցադրվեն թիֆլիսյան թեմաներով 
գեղանկարչական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ապրիլի 22-ին տեղի կունենա «Թիֆլիսյան նոստալգիա» խորագրով երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թանգարանի սրահում բացված ժամանակավոր ցուցադրությանը կներկայացվեն թիֆլիսյան թեմաներով գեղանկարչական աշխատանքներ (Լև Բայախչև, Գևորգ Գրիգորյան, Ալբերտ Դիլբարյան, Շալվա Մատուաշվիլի, Թեմուրազ Մաճավարիանի, Լևան Ճողոշվիլի):

Համերգին կհնչեն վրացի և հայ բանաստեղծների և կոմպոզիտորների ստեղծագործություններ, ելույթ կունենան Վաժա Ազարաշվիլին, Վիլլի Գրիգորյանը, Անրի, Քրիստինա և Ռեգինա Մեյրաբովները, Բաչանա Ցիրքվաձեն, Սամվել Էլբակյանը, Թամարա Յաշակյանցը, Արմինե Գրիգորյանը: Համերգը կվարի Ալեքսանդր Պիրադովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]