Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ամենամյա հանրահավաք տեղի կունենա ԱՄՆ Մոնթեբելո քաղաքում

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ամենամյա հանրահավաք տեղի կունենա 
ԱՄՆ Մոնթեբելո քաղաքում

ՄՈՆԹԵԲԵԼՈ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սան Գաբրիել հարթավայրի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ամենամյա հանրահավաք, որը կշարունակվի մինչև ուշ գիշեր:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, արարողությունը տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ` Մոնթեբելո քաղաքի Բիքնել զբոսայգում:

Սան Գաբրիել հարթավայրի Հայ դատի հանձնախումբը հրավիրում է հայ համայնքի բոլոր անդամներին միանալ Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը և հարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն հայ զոհերի հիշատակին:  «Հրամայական է, որպեսզի մենք ամեն տարի հավաքվենք` հիշելու և արձագանքելու համար, բայցև հրամայական է համաձայնեցված հավաքական քայլեր ձեռնարկել հայերի իրավունքների ճանաչումը երաշխավորելու ուղղությամբ»,-  նշել է Սան Գաբրիել հարթավայրի Հայ դատի հանձնախմբի նախագահ Վիգեն Բագրատունին:

Ապրիլի 23-ի հիշատակի արարողությանը բանախոսությամբ հանդես կգան Տեր հայր Վազգեն Մովսիսյանը և դոկտոր Լևոն Մարաշլյանը: Կհնչեն երաժշտական կատարումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]