Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յանուկովիչն Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման ծրագիր Է առաջարկել

Յանուկովիչն Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման ծրագիր Է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանրապետության արեւելքում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ ապրիլի 21-ին հանդես Է եկել Կիեւի իշխանություններին ուղղված գրավոր դիմումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա պահանջել Է «անհապաղ Ուկրաինայի բոլոր զինված ուժերը հետ քաշել մշտական տեղաբաշխման վայրեր, երկրի արեւելքից դուրս բերել այսպես կոչված Ազգային գվարդիայի՝ այնտեղ ուղարկված ջոկատները, ինչպես նաեւ անհապաղ խաղաղ երկխոսություն սկսել արեւելյան տարածաշրջանների բնակչության կողմից առաջադրված ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով այնտեղ կենսապահովման համակարգերի պաշտպանությունը»:

«Ուկրաինայի արեւելքում զենքի կիրառումն արդեն ոչինչ չի փոխի: Մարդիկ վիրավորված են: Դուք միլիոնավոր մարդկանց ահաբեկիչներ անվանեցիք: Մարդիկ այլեւս այլ ճանապարհ չունեն, քան իրենց իրավունքների, իրենց կյանքի ու իրենց երեխաների համար պայքարելը»,-ասված Է դիմումի տեքստում:

Այս առաջնահերթ խնդիրների ընդունումից եւ կատարումից հետո Յանուկովիչն անհրաժեշտ Է համարում Ուկրաինայի մարզերում հանրաքվեներ անցկացնել երկրի ֆեդերալացման եւ մարզերի լիազորությունների շուրջ: Այնուհետեւ հանրաքվե անցկացնել Ուկրաինայում իշխանության նախագահական կամ խորհրդարանական ձեւի շուրջ: Դրանից անմիջապես հետո, նրա խոսքով, հարկավոր Է անցկացնել սահմանադրական բարեփոխում եւ միայն դրանից հետո խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]