Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում նավաբեկության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 80-ի

Հարավային Կորեայում նավաբեկության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 80-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորտակված «Սեւոլ» լաստանավի վրա կատարված որոնողա-փրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել Է զոհվածների եւս 15 մարմին: Այսպիսով, նավաբեկության հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել Է 80-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:

Նրա տվյալներով՝ որոնողա-փրկարարական գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել են ստորջրյա ռոբոտներ, որոնք կարող են աշխատել գիշեր ժամանակ ուժեղ հոսանքի պայմաններում:

Ռոբոտները, որոնց կառավարում են ԱՄՆ-ից երկու օպերատորները, կարող են իջնել մինչեւ 3 հազար մետր խորության վրա: Դրանց հարավկորեական նմանօրինակները բավարար հզորություն չունեն, որպեսզի հաղթահարեն ստորջրյա հոսանքների ուժը, հաղորդել Է KBC հեռուստաալիքը:

Լաստանավից փրկված դպրոցականների մոտավորապես 20 տոկոսը հոգեբանական օգնության կարիք ունի. աղետի ենթարկվածներից տասից երկուսը տառապում Է լուրջ նյարդային-հոգեկան սթրեսից եւ դեպրեսիայից: Այդ մասին հայտնել են Անսան քաղաքի Կորեական համալսարանի հոսպիտալում, որտեղ գտնվում Է 81 փրկված, ներառյալ Danwon High School-ի 74 ավագդասարանցիներ:

Կյոնգիդո նահանգի կրթության վարչությունը, որտեղ գտնվում Է Անսանը, քննարկում Է զոհված դպրոցականներին նվիրված հուշայգի ստեղծելու հնարավորությունը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն խիստ քննադատության է ենթարկել խորտակված լաստանավի նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործողությունները: Նշելով, որ նրանք առաջինների թվում են լքել նավը եւ առանց օգնության թողել հարյուրավոր ուղեւորների, պետության ղեկավարը նրանց գործողությունները հավասարեցրել է սպանությանը:

«Նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործելակերպն անըմբռնելի է ողջամտության տեսանկյունից եւ դա նման է սպանության ակտի, ինչն անկարելի է թույլ տալ»,- հայտարարել է Պակ Կին Հեն: Նա նաեւ խոստացել է բացահայտել լաստանավի շահագործման բոլոր խախտումները եւ «քրեական ու քաղաքացիական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:

Դատախազության ու ոստիկանության կողմից համատեղ ստեղծված հետաքննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղետի պահին նավը վարում էր ոչ թե նավապետը, այլ՝ նրա երրորդ օգնականը:

Ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա այն կարող էր կապված լինել լաստանավի ուղղության կտրուկ փոփոխման հետ, ինչը հանգեցրել է բեռների տեղաշարժին: Իշխանությունները մտադիր են պատահածի հանգամանալի հետաքննություն անցկացնել, որպեսզի ապագայում բացառեն նման ողբերգությունների կրկնվելը:

Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում է 212 նավ ու կատեր, այդ թվում՝ առափնյա պահպանության ծառայության 90 նավ, երկրի ռազմածովային ուժերի 32 նավ, 34 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 556 փրկարար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]