Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը փոխում Է իր մոտեցումը միջազգային զարգացմանն օժանդակելու նկատմամբ. Պուտին

Ռուսաստանը փոխում Է իր մոտեցումը միջազգային զարգացմանն օժանդակելու նկատմամբ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փոխում Է իր մոտեցումը միջազգային զարգացմանն օժանդակելու նկատմամբ՝ շեշտը դնելով ոչ թե բազմակողմ, այլ երկկողմ հարաբերությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում, որը հրապարակվել Է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում:

Փաստաթղթի համաձայն՝ միջազգային զարգացմանն օժանդակելու ՌԴ-ի պետական քաղաքականության նոր հայեցակարգի իրագործումը պետք Է նպաստի Ռուսաստանի ազգային շահերի առաջշարժմանը ցույց տրված օգնության առավելագույն հատույցի հասնելու միջոցով:  

Հայեցակարգում ընդգծված Է, որ միջազգային զարգացմանն օժանդակելու ոլորտում առաջնահերթ օգնությունը Ռուսաստանը ցույց կտա ԱՊՀ-ի անդամ երկրներին, Աբխազիային, Հարավային Օսիային եւ մյուս այն երկրներին, որոնք Ռուսաստանի հետ բարիդրացիության եւ դաշնակցության ուղեգիծ են վարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]