1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայում ներկայացվել Է աշխարհի ամենաարագ վերելակը, որը ժամում զարգացնում Է մինչեւ 72 կմ արագություն

Ճապոնիայում ներկայացվել Է աշխարհի ամենաարագ վերելակը, որը ժամում զարգացնում Է մինչեւ 72 կմ արագություն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում Էլեկտրատեխնիկայի խոշորագույն արտադրողը՝ Hitachi Ltd-ը, ապրիլի 21-ին ներկայացրել Է իր նոր արտադրանքը՝ աշխարհի ամենաարագ վերելակը, որը ժամում կարող Է զարգացնել մինչեւ 72 կիլոմետր արագություն: Ինչպես ապրիլի 21-ին հաղորդել Է NHK հեռուստաալիքը, այն կարող Է առաջինից մինչեւ 95-րդ հարկ բարձրանալ 43 վայրկյանի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչ այդ ամենաարագը համարվում Էր տայվանյան վերելակը, որը շարժվում Է ժամում 60,6 կիլոմետր արագությամբ:

Ըստ Hitachi-ի մասնագետների՝ իրենց նոր արտադրանքի բարձր արագությանը հաջողվել Է հասնել ավելի հզոր շարժիչ եւ ավելի թեթեւ ճոպաններ օգտագործելու շնորհիվ:

Նոր կառուցվածքը հաջորդ տարվանից կսկսեն օգտագործել Չինաստանի Գուանչժոու քաղաքում կառուցվող 530 մետր բարձրությամբ 111-հարկանի շենքում:

Hitachi-ի ներկայացուցիչ Տոսյուկի Օնոն հայտնել Է, որ ընկերությունը ծրագրում Է իր արտադրանքն արտահանել Չինաստանի շուկա, քանի որ այս երկրին Է բաժին ընկնում վերելակների համաշխարհային պահանջարկի 60 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]