Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծաղրանկարներ, փոստային բացիկներ ու պաստառներ` Հայոց ցեղասպանությանը նվիրված մեկ ցուցադրությունում

Ծաղրանկարներ, փոստային բացիկներ ու պաստառներ` Հայոց ցեղասպանությանը 
նվիրված մեկ ցուցադրությունում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 21-ին այցելուների համար դռները բացեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրությունում ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության: Ցուցադրությունը ներառում է տարբեր խորագրեր` «Պատերազմ և ջիհադ», «Միապետներ և քարոզչություն», «Պատերազմ, երեխաներ, քարոզչություն», «Անտանտը և քարոզչությունը», «Թուրքիայի կերպարը պատերազմի քարոզչական բացիկներում և ծաղրանկարներում», «Կովկասյան ճակատ. պատերազմ և մարդասիրական օգնություն» և այլն: 

«Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մտավորականներ, պատմաբաններ, լրագրողներ: 

Ցուցադրությանը հաջորդեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն»  երկօրյա գիտաժողովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]